Թրամփի որոշումը Անկարայի աչքում ոչ մի նշանակություն չունի

197

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության նկատմամբ հարված է անվանել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Anadolu-ին, Սիվաս նահանգում՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստում, հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

«Այս քայլը սադրանք է՝ ուղղված տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը, հարված՝ Մերձավոր Արեւելքի խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը», – ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թրամփի որոշումը Անկարայի աչքում ոչ մի նշանակություն չունի:

«Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը եւ ԱՄՆ դեսպանատունն այս քաղաք տեղափոխելը անիմաստ քայլ է Թուրքիայի աչքերում», – ասել է Թուրքիայի նախագահը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ