Պետերբուրգի մետրոյում 2 ազգայնականներ մարդկանց ծեծել են առանց պատճառի

246

Պետերբուրգում օպերատիվ աշխատակիցները 2 պետերբուրգցու են ձերբակալել մետրոյի «Տեխնոլոգիական իստիտուտ» կայարանում գնացքի մեջ տղամարդու վրա հարձակվելու համար: Նրանց «խուլիգանության» հանցակազմ է մեղսագրվում: Դեռահասներն իրենց դիրքորոշումը հրապարակավ հայտնել են «վագոնը միայն ռուսների համար է» կարգախոսով: Երրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ձերբակալվածները երիտասարդական «Սթրեյթ էյջ» հոսանքի հետեւորդներ են եւ սիրում են ռուս ազգայնականներին, հայտնում է НЕВА.Today-ը:

Դեկտեմբերի 9-ին ոչ սլավոնական արտաքինով մարդկանց չհանդուրժող ազգայնականները մտել են գնացք, տղամարդուն ծեծել, նրան կայարան դուրս հրել՝ հետեւից բղավելով. «Վագոնը միայն ռուսների համար է»:

Մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանից մինչեւ «Բալթիական» կայարան հասնելը նրանք շարունակել են ծեծել ոչ սլավոնական արտաքինով մարդկանց: Ազգայնականներին փորձել են հանդարտեցնել 2 ուղեւորներ, բայց այդ ժամանակ նրանք հանել են իրենց մետաղական նունչակիներն ու դանակ: Այս ծեծկռտուքի ժամանակ նրանք 2 մարդու վիրավորել են:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ