«Բաքվի՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի ընձեռնելու այն հնարավորություններն, ինչը տալիս է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»

154

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո շատ էր խոսվում, որ գալիք տարվա գարնանը նմանատիպ պայմանագիր կստորագրվի արդեն Եվրամիության ու Ադրբեջանի միջև:

Թեև տեսականորեն Ադրբեջանի հնարավություններն ավելի լայն են և Արևմուտքի հետ գործընկերության ոչ մի սահմանափակում չունի, այունամենայնիվ իրականության մեջ խոչընդոտներն ավելին են քան ՀՀ-ի պարագայում:  Ադրբեջանը չի հանդիսանում Առևտի համաշխարհային կազմակերպության անդամ, և դա արդեն խոչընդոտում է ԵՄ-ի հետ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում խորը համագործակցությանը: Ելներով այս փաստից՝ միանշանակ պարզ է դառնում, որ Բաքվի՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի ընձեռնելու այն հնարավորություններն ինչը տալիս ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Այսօր արդեն ադրբեջանի փոխարտգործնախարարն է նման խոստովանությամբ հանդես գալիս: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, մեկնաբանելով ԵՄ-ի հետ ընթացող բանակցությունների ընթացքը, ասել է. «ԵՄ-ԱՀ բանակցություններում թեև քաղաքական և ոլորտային հարցերի շուրջ առաջընթաց կա, այնուամենայնիվ առևտրային և ներդրումային ոլորտներին վերաբերող բանակցություններում դանդաղեցում է նկատվում: Սա կապված է Ադրբեջանի՝ ԱՀԿ-ի անդամ չլինելու հետ: Չեմ հավատում, որ Ադրբեջանը մեկ-երկու տարվա ընթացքում կդառնա ԱՀԿ-ի անդամ»:

Դե իսկ, փոխարտգործնախարարը չի հավատում, որ Բաքուն մոտ ապագայում կդառնա ԱՀԿ-ի անդամ, քանի որ դրա համար երկրի ներսում լուրջ տնտեսական բարեփոխումներ են պետք. առաջին հերթին վերացնել ոլորտային մի շարք մենաշնորհներ՝ ապահովելով ազատ տնտեսական մրցակցություն:

Հեղինակ՝ Աշոտ Մովսիսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ