35 հազար դրամ աշխատավարձ, 5 մլն դրամ՝ 3 տարի հետո. Ի՞նչ է առաջարկում պետությունը զորակոչիկներին

985

Արդեն այս ձմռանը պաշտպանության նախարարությունը նորակոչիկներին առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել «Ես եմ» ծրագրով, որի համաձայն զինծառայողը ծառայելու է ոչ թե 2, այլ երեք տարի՝ առաջին կարգի զորամասում։ Առաջին 5 ամիսները նա անցկացնելու է ուսումնական փուլում, այնուհետև զինվորական ծառայությունը կազմակերպվելու է 2+1+1 ձևաչափով՝ ամսվա 2 շաբաթը մարտական հերթապահության մեջ, 1 շաբաթը՝ տանը, ևս մեկը՝ զորամասում։ Յուրաքանչյուր ամիս, տուն մեկնելիս, զինծառայողը ստանալու է 35 հազար դրամ արձակուրդային գումար։

Ծառայության ավարտին նրա հաշվին փոխանցվելու է 5 միլիոն դրամ, որը զորացրված երիտասարդը կարող է օգտագործել երեք նպատակով. վճարել կրթության համար, գյուղատնտեսական փոքր բիզնես հիմնել, կամ հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերել։

Զորացրված ծառայակիցների հետ նա կարող է նաև միասնական որևէ նախագիծ իրականացնել։

Ներկայացնում ենք «Զինուժ» ծրագրի իրազեկող հոլովակը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ