«Ժողովուրդ». Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. ինչ հարցեր են ընդգրկված օրակարգում

119

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 14 հարց է ներառված՝ իրենց ենթակետերով: Կան նախագծեր, որոնք այսօր քննարկման են դրվելու երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը:

Նշենք, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, նախատեսված է անցկացնել եւս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում եւս հիմնականում երկրորդ ընթերցմամբ քննարկման ենթակա նախագծեր են ընդգրկված լինելու:»: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ