Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են ГАЗ-ն ու ЗИЛ-ը. ГАЗ-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

277

Դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 31029 մակնիշի 35 NՏ 513 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 QԼ 642 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volga-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Պարույր Սահակյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կողաշրջված Volga-ն ուղղել են և նրա տակից դուրս են բերել վարորդին՝ Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահե Բազոյանի դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ЗИЛ-ի վարորդի ինքնությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ