Կանադայում ուղևորատար օդանավ է կործանվել

283

Կանադական Սասկաչևան նահանգում կործանվել է West Wind Aviation ավիաընկերությանը պատկանող ATR-42 ուղևորատար օդանավը, հայտնում է CBCհեռուստաալիքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆոնդ դյու Լաք քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Հայտնի է, որ օդանավում գտնվել է 22 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի 3 անդամ: Իրավապահների փոխանցմամբ՝ զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ կա մի քանի տուժած:

Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունների աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել տուժածներին:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ