«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին

248

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Հոլանդիայի հավաքականի պաշտպաններ Դեյլի Բլինդին («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Ստեֆան դե Վրեյին («Լացիո»), գրում է Marca-ն:

Կատալոնացիները փոխարինող են փնտրում վնասվածքից վերականգնվող ֆրանսիացի Սամուել Ումտիտիին ու արգենտինացի Խավյեր Մասկերոնային, որը որոշել է հեռանալ թիմից:

Դեյլի Բլինդը եւ Ստեֆան դե Վրեյն այս մցրաշրջանի վերջում ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Բլինդին վաճառել այս ձմռանը, իսկ Դե Վրեյին ցանկանում են ձեռք բերել նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» անգլիական «Լիվերպուլն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ