Brent տեսակի նավթը թանկացել է բարելի դիմաց 63,37 դոլարով

152

Նավթի գներն աճում են 4 շաբաթում առաջին անգամ ԱՄՆ գործող հորատակայանքների թվի կրճատման մասին տեղեկություններից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են  0,14 դոլոարով (0,22 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,37 դոլարի: Նախորդ վաճառքի ժամանակ այն էժանացել էր 0,08 դոլարով (0,13 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,23 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսայի կավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով աճել են 0,09 դոլարով (0,16 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,39 դոլարի: Ուրբաթ WTI հունվարյան մատակարարումների պայմանագրերը թանկացել էին 0,26 դոլարով (0,46 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,30 դոլարի:

Baker Hughes-ի տեղեկություններով, որոնք հրապարակվել են ուրբաթ, ԱՄՆ գործող հորատակայանքների թիվը անցած շաբաթ կրճատվել է 4 միավորով՝ մինչեւ 747 կայանք: Մինչեւ ադ 3 շաբաթ շարունակ աճ էր դիտվում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ