Միայն գործով կարելի Է հասնել ճանաչման և զարգացման

51

Գագիկ ԾառուկյաՆը այն գործիչներից է, ում անունը մշտապես ասոցացվել է հայտնի արահայտության հետ․ իմ խոսքը գործ է։ Գագիկ Ծառուկյանը այն գործիչներից է, ով միշտ իր խոստումները վերածել է իրականության։ Եվ վերջապես Գագիկ Ծառուկյանը այն գործիչներից է, ով մշտապես ցանկացած խնդրի կամ պրոբլեմի արագորեն տվել է սպառիչ լուծում։
Ուստի երբ նոյեմբեր ամսին Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համաժողովի ժամանակ հայտարարում էր, որ դաշինքի հաջորդ համաժողը կարելի է կազմակերպել Երևանում, որևէ մեկը չէր կասկածում, որ դա մոտ ապագայում իրականություն է դառնալու։ Դեկտեմբերի 15-ին Երևանում կայացավ Եվրոպայի պահպանողականների ևւ ռեֆորմիստների դաշինքի հերթական՝ «Երևան – 2017» համաժողովը, որը անցավ «Կառուցենք ավելի բարգավաճ երկիր» խորագրի ներքո։
Նույն կերպ բոլորը վստահ էին, որ երբ Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ պատրաստ է կազմակերպելԵվրոպայի և ոչ միայն քաղաքական գործիչների և պատգամավորների այցը Արցախ, ապա դա նույնպես տեսանելի ապագայում դառնալու է իրականություն։ Դեկետմբերի 16-ին «Երևան – 2017» համաժողովի անդամները մեծ պատվիրակությամբ այցելեցին Արցախ։ Դա , ի դեպ, առայսօր Արցախ այցելած ամենամեծ պատվիրակությունն էր։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ էր ավելի մեծաքանակ պատվիրակույթուն տանել Արցախ, եթե դա թույլ տային առկա տեխնիկական միջոցները։
Այսպիսով հերթական անգամ Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ իր խոսքը գործ է։ Գագիկ Ծառուկյանը շատ այլ գործիչներից մշտապես շահեկանորեն տարբերվել է հենց դրանով, որ իր բոլոր ծրագրերը կյանքի է կոչել, ընդ որում, գերազանցելով սպասլեքները։ Այսօր որևէ մեկը կասկած անգամ չունի, որ եթե ԲՀԿ-ն վերջին համապետական ընտրություններում հավաքեր 50% + 1 ձայն, ապա կետառկետ կյանքի էր կոչվելու ԲՀԿ-ի նախընտրական 15 կետերի ծրագիրը, ինչպես նաև կարճ ժամանակում իրականություն էր դառնալու նաև 15 միլիարդ դոլարի ներդրումների մասին Գգաիկ Ծառուկյանի հայտարարությունը։
Գագիկ Ծառուկյանը մշտապես առաջնորդվել է ոչ միայն իր բոլոր խոստումները կյանքի կոչելու, խոսքը գործ դարձնելու սկզբունքով, այլ նաև պարզ և մաքուր մարդկային հարաբերություններ ստեղծելու և պահելու ձգտումով։ Շիտակ և վստահելի հարաբերությունները համագործակցության և հաջողակ ծրագրերի հիմքն են։ Հենց այս սկզբունքով է Գագիկ Ծառուկյանը արտասահմանից խոշոր ներդրումներ ներգրավել Հայաստան, հենց այս սկզբունքով է լայն կապեր ստեղծել համաշխարհային սպորտի ոլորտում, արտասահմանյան խոշոր գործարարների և տարբեր միջազգային կարգի քաղաքական գորիչների հետ։ Այսօր ջերմ մարդկային հարաբերություններն են բնորոշում Գագիկ Ծառուկյանի և աշխարհի բազմաթիվ հեղինակավոր գորիչների մտերմությունը, ովքեր իրենց հարցազրույցներում մշտապես փաստում են, որ որևէ ծրագիր կյանքի են կոչել բացառապես Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ ունեցած հարգանքից և վստահությունից ելնելով։
Գագիկ Ծառուկյանը այսօր բացառիկ վարկանիշ և հեղինակություն ունեցող գործիչներից մեկն է, ով իր հեիղնակությունը ծառայեցնումէ ի նպաստ Հայաստանի և Արցախի։ Վերջին իրադարձությունները՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի՝ Երևանում կայացած խոշոր համաժողովը և աշխարհի տարբեր երկրների պատգամավորների և քաղաքական գործիչների այցը Արցախ հենց դրա ապացույցն են։ Ինչպես իր ելույթում նշել էր Եվրոպայի Խորհրդարանի փոխոսնակ, Եվրոպայի պահպանաողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը, «Մենք շատ ուրախ ենք, որ հուսալի գործընկեր ենք գտել հայկական քաղաքական դաշտում ի դեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության»։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ