Թեժ դեպքեր ցուրտ Կիևում, կամ երկդիմի Միշան

277

Հանգստյան օրերին դարձյալ լարված էին Կիևի փողոցները:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահին հղած նամակում նշել էր, որ նախագահ Պորոշենկոն թշնամուն չի աջակցում` հավելելով, թե սխալ կլիներ նրա հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելը: Պորոշենկոյի գլխավոր քաղաքական ընդդիմախոս Սաակաշվիլին, որին վերջերս ձերբակալել էին ուկրաինական իրավապահները և ազատ արձակել դատարանի որոշմամբ, հայտարարել է, որ նա պատրաստ է պայմանավորվել Պորոշենոյի հետ երկիրը չպառակտելու հարցում:

Փորձագետները հայտարարում են, որ Սահակաշվիլիի դիրքորոշման մեջ որոշակի ճկունություն կա, ինչը կարող է կապված լինել նրան Վրաստան հնարավոր արտահանձնման հարցի դիտարկման հետ (Սահակաշվիլին Վրաստանում հետախուզման մեջ է. նրա դեմ չորս քրեական գործ է հարուցված):

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, նա շարունակում է Կիևում անցկացնել բողոքի ակցիաներ՝ պահանջելով իշխանափոխություն:

Հեղափոխական Ուկրաինայում կրքերը հերթական անգամ շիկացան նախօրեին: Մ. Սաակաշվիլիի կողմնակիցները դեկտեմբերի 17-ին գրոհել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Ոստիկանության տեղեկություններով՝ ակցիայի մասնակցիները ծեծկռտուք են կազմակերպել, որի ընթացքում արցունքաբեր գազ են կիրառել, շշեր նետել: Բացի այդ՝ որոշ զինծառայողներ հատուկ միջոցների են դիմել: Բողոքի ակցիային մասնակցել են ավելի քան 2000 ցուցարար:

Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռը և տապալելով Ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել են շենքի տարածք: Գրոհի ընթացքում մի քանի պայթյուն է հնչել: Ցուցարարներից ոմանք ստացել են վնասվածքներ: Սաակաշվիլիի կողմնակիցների հետ բախման ժամանակ Ուկրաինայի Ազգային գվարդիայի 60 աշխատակից է տուժել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ