ԲՀԿ առաջնորդի նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ արցախցին է կերտում իր պետությունը

300

Գաղտնիք չէ, թե ինչպիսի հիստերիայով է ամեն անգամ տառապում ադրբեջանը, երբ ինչ-որ օտարերկրացի պատվիրակ այցելում է Արցախ, ավելին այդ քայլից հետո տվյալ անձնավորությունը ուղղակի կերպով հայտնվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում և զրկվում է իրավունքից Ադրբեջան այցելելու և որևէ կապ ունենալու այդ պետության հետ: Սակայն օրերս, Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված, աշխարհի ավելի քան 30 երկրներից, քաղաքական ազդեցիկ ուժերի լիդերներ և պատվիրակության ներկայացուցիչներ այցելեցին Արցախ: Սա խոսուն վկան է այն հանգամանքի, որ Ծառուկյանի անձը տվյալ մարդկանց համար շատ ավելի արժեքավոր է քան Ադրբեջան պետությունն առհասարակ և պատահական չէ, որ Ծառուկյանը միշտ կարևորել է պարզ և մարդկային փոխհարաբերությունները, որոնք նախապայման են առողջ և երկարատև համագործակցության, իսկ այս պարագայում վերոնշյալ պատվիրակությունների անդամների հետ համագործակցությունը նոր ուղիներ է բացում Հայաստանի համար, ոչ միայն դիվանագիտական բլոկում, այլև գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև տնտեսական:

Արման Գրիգորյան

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ