Autoevolution պարբերականի տրամադրության տակ են հայտնվել հաջորդ սերնդի Volkswagen Touareg ամենագնացի լուսանկարները: Ավտոմեքենան նկարել են առանց քողարկման, պրոմո նյութերի պաշտոնական նկարահանման ժամանակ, հաղորդում է Motor-ը:
Նոր Tuareg-ը կառուցված է T-Prime GTE ոճով՝ ներկայացված անցյալ տարի գարնանը Պեկինի ավտոսրահում: Նախատիպի ընդհանուր երկարությունը 5069 միլլիմետր է, իսկ սերիական մեքենան, ըստ նախնական տվյալներով, կլինի մյուսներից ավելի կարճ՝ մոտ տասը սանտիմետրով:
Թափքի առաջնամասի նմանատիպ դիզայն արդեն օգտագործվել է Volkswagen Arteon-ի դեպքում: Դատելով լուսանկարներից՝ հաջորդ Tuareg-ը կունենա առջեւի եւ ետեւի լուսադիոդային լուսարձակներ, իսկ մոդեելի անվանմամբ էմբլեման երեւում է բեռնախցիկի կենտորնում։
Загрузка...