Նպատակը, որը դրված էր եղել Գագիկ Ծառուկյանի կողմից, իրականացավ

145

Politik.am կայքը գրում է․

«Արցախյան հակամարտության մասին խոսվել և բարձրացվել է ողջ աշխարհում, սակայն ցավոք սրտի քչերն են հնարավորություն ունեցել անձանբ այցելել Արցախ. մեկ բան է լսել Լեռնային Ղարաբաղի մասին, մեկ այլ բան է այցելել, տեղում ծանոթանալ իրավիճակին զրուցել մարդկանց հետ, շրջել փողոցներով, տեսնել բնակիչների խաղաղ կենցաղն ու առօրյան»,-նշեց ԱԺ  «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, խոսելով, օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Աշխարհի տարբեր երկրների պահպանողական և ռեֆորմիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժերից, խորհրդարանների պատգամավորներից կազմված ներկայացուցչական պատվիրակության անդամների այցից, դեպի Արցախի Հանրապետություն:

Իսայանը շեշտեց, որ նպատակը, որը ի սկզբանե դրված էր եղել Գագիկ Ծառուկյանի կողմից լիարժեքորեն իրականացավ.

«Պատվիրակության անդամները Արցախի հանրապետություն կատարած այցից հետո բավականին տպավորված էին, նշելով որ իրենք հնարավորություն ունեցան տեսնելու այն Արցախը, որը որևէ կապ չուներ ռազմականացված  գոտու կամ միլիտարիզացված պետության մասին պատկերացումների հետ»:

Պատգամավորի համոզմամբ այս ուղղությամբ դեռևս շատ քայլեր կան անելու, և Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նմանատիպ հանդիպուները շարունակական բնույթ կրեն:

Շաքե Իսայանի զրույցի վերջում հավելեց, որ օրերս Արցախ այցելած խոշոր պատվիրակության անդամների համար շատ ավելի պատվաբեր էր Արցախում լինելը , քան մտածել Ադրբեջանի կողմից սև ցուցակում հայտնվելու մասին»։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ