Արևադարձային տաք օդային հոսանքներ կներթափանցեն և գարնան շունչ կզգաք. Գագիկ Սուրենյան

836

Դեկտեմբերի 20-21–ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,–գրել է նա։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ