Իվետա Տոնոյանը հերքում է

170
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ վիճաբանությունը դերակատարների որոշ փոփոխությամբ շարունակվել է նաև խորհրդարանի միջանցքներում և աշխատասենյակներից մեկում:
Ըստ ականատեսների` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել նույն խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանի` նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու, և Սերգեյ Բագրատյանի միջև:
Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունից դժգոհ Բագրատյանը հայհոյել է նրան, ինչին ի պատասխան Արթուր Մանուկյանը սկսել է հայհոյել Բագրատյանին` պաշտպանելով իր հոր ընկեր Ազիզյանին:
Ըստ տեղեկությունների` Մանուկյանի աշխատասենյակում պատգամավորների վիճաբանությունը ծեծկռտուքի է սկսվել, որը սպառնում է դուրս գալ ԱԺ պատերից:
Այդ վիճաբանությունից հետո պատգամավորներն «անհետացել» են ԱԺ-ից:
Slaq.am-ը կապ հաստատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, ով հերքեց ծեծկռտուքի մասին տեղեկությունները, ասելով. «Մեր գործընկերների միջև աշխատանքային նորմալ հարաբերություններ են և պետք չէ սուտ տեղեկություններով ողողել ամբողջ լրատվական դաշտը, նման միջադեպ տեղի չի ունեցել»:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ