Հայտնի են դարձել 2018-ի ամենասպասված ֆիլմերը

367

Աշխարհում ֆիլմերի տվյալների խոշորագույն բազան հանդիսացող IMDb պորտալը նշել է գալիք տարվա ամենասպասված ֆիլմերի անունները:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, առաջին տեղն զբաղեցրել է Marvel կինոստուդիայի «Վրիժառուները. անսահմանության պատերազմը» հերոսական ժապավենը:

Այս ֆիլմաշարից ևս երկու ֆիլմ հայտնվել են սպասված ֆիլմերի ցանկի երկրորդ և երրորդ տեղերում: Դրանք են «Սև հովազ» և «Դեդփուլ 2» ֆիլմերը՝ համապատասխանաբար:

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2», «Դամբարաններ թալանողը. Լարա Քրոֆթ», «Խաղաղօվկիանոսյան սահման 2», «Գիշատիչը», «Օուշենի 8 ընկերուհիները» կինոնկարները:

Առաջատար տասնյակը եզրափակում են «Առաքելությունն անիրագործելի է 6» և «Սոլո. Աստղային պատերազմներ. պատմություններ» ժապավենները:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ