«Նոր Զովք»-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ եւ ժամկետանց ապրանքներ. ՍԱՊԾ

121

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երեւանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք եւ 500 շիշ գազավորված ըմպելիք:

ՍԱՊԾ-ից NEWS.am_ին հայտնում են, որ տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո:

Տրվել է նաեւ նաեւ շուրջ 12կգ եւ 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկների, խոզապուխտների, խինկալու եւ թել պանրի իրացումը կասեցնելու կարգադրագիր:  Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է՝ ամբողջականությունը խախտելու միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ