Ռուսաստանի բուհերում կրճատվել է հայ ուսանողների թիվը

508

Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորող օտարերկրացիների շրջանում ամենամեծ թիվը կազմում են ԱՊՀ երկրների ուսանողները: ԱՊՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում նրանց թիվը գերազանցել է 106.000-ը:

Նշվում է, որ ռուսական բուհերն առավել շատ գրավում են Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի ու Տաջիկստանի քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանի ու Բելառուսի ուսանողներն ամենաքիչ ընդունվողներն են:

«Ներկայում ռուսական բուհերում Հայաստանի քաղաքացիների թիվը 2.234 է: Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ են հետաքրքրվում ամերիկյան և ֆրանսիական կրթական համակարգերով»,-մեջբերում է rusarminfo.ru կայքը Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և «Եվրասիական մոնիտոր» գործակալության կազմած զեկույցի տվյալները:

Զեկույցում նաև նշվում է, որ ներկայում Ռուսաստանում կրթության որակը բավականաչափ մրցունակ չէ ի տարբերություն Եվրոպական Միության, ինչպես նաև մյուս երկրների բուհերի:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ