Գործոններ, որոնք նպաստում են ճնշման կայուն բարձրացմանը

387

Ճնշման կայուն բարձրացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ.

• Ավելորդ քաշ. մարմնի քաշի ավելանալու հետ բարձրանում է արյան ճնշումը: Յուրաքանչյուր ավել կիլոգրամն ավելացնում է արյան ճնշումը 1-2 մմ սնդիկի սյուն: Հատուկ կարևոր նշանակություն ունեն կրծքավանդակի և որովայնի շրջանի ենթամաշկային ճարպաբջջանքը:

• Աղի և ճարպոտ սնունդ. աղի և ճարպոտ սնսդի չարաշահումը բերում է արյան ճնշման բարձրացման: Հայտնի է, որ հիպերտոնիայով անձինք սննդում աղն օգտագործում են երեք անգամ ավելի, քան նորմալ ճնշում ունեցող անձինք:

• Ծխախոտի օգտագործումը.ծխելու ժամանակ անոթները նեղանում են, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, երբեմն՝ 10-30 մմ սնդիկի սյուն, հաճախ նույնիսկ մեկ գլանակից:

• Ցածր ֆիզիկական ակտիվություն. նստակյաց կյանք վարողների և չմարզված անձանց մոտ հիպերտոնիայի զարգացման ռիսկը 20-50 %-ով ավել է, քան բարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող անձանց մոտ:

• Հոգեբանական գործոնները. ստրեսն իր տարբեր արտահայտումներով բարձրացնում է արտերիալ ճնշումը: Հատկապես այն մեծ նշանակություն ունի քաղաքների բնակիչների համար:

• Ժառանգականություն. ժառանգականությունը հիպերտոնիայի զարգացման կարևորագույն գործոններից մեկն է:

 Շաքարային դիաբետ. շաքարային դիաբետի հետևանքով անոթների ախտահարումը հիպերտոնիայի զարգացման հաճախակի հանդիպող գործոն է:

• Տարիք. տարիքի հետ մեծանում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը:

Ռիսկի գերծոնների կանխումը կարող է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը:

Աղբյուր՝ NCDC, Armenia ֆեյսբուքյան էջ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ