Գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկ, որն օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ

405

Գերմանացի գիտնականները պարզել են, որ կապրոլակտոն հակաբիոտիկն օժտված է նաև հակաքաղցկեղային ազդեցությամբ: Գիտնականների հավաստմամբ՝ այս դեղամիջոցն արգելակում է այն հիմնական ֆերմենտի արտադրությունը, որը հարկավոր է քաղցկեղի բջիջներին գոյատևման համար: Ինչպես հաղորդում է gogetnews.info  կայքը՝ մասնագետների այս ուսումնասիրության մասին գրվել է Nature Communications պարբերականում:

Կապրոլակտոնը բնական հակաբիոտիկ է, որը ստացվում է Sorangium cellulosum բակտերիաներից: Այս նյութը կարող է խանգարել այլ բակտերիաներում ընթացող կարևորագույն գործընթացները՝ դրանով իսկ կանխելով Streptococcus mutans մանրէի կենսաթաղանթի առաջացումը, որը համարվում է կարիեսի առաջացման գլխավոր պատճառը:

Բացի այդ, կապրոլակտոնը կանխում է նաև ամենավտանգավոր բակտերիաներից մեկի՝ Streptococcus pneumonieae-ի աճը, ինչը նույնպես շատ կարևոր է առողջության պահպանման համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ