Aston Martin-ը մոտ 5,5 հազար ավտոմեքենա հետ կկանչի ԱՄՆ-ից

365

Aston Martin սպորտային ավոմեքենաների բրիտանական արտադրողը հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ում մոտ 5,5 հազար ավտոմեքենա հետ կկանչի՝ էլեկտրահաղորդալարերի եւ փոխհաղորդակի հետ կապված խնդիրների պատճառով, հայնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Խնդիրը վերաբերում է DB9, DBS, Rapide, Virage մոդելներին, ինչպես նաեւ 2009-2016 թվականներին թողարկված Vanquish ֆլագմանային սպորտային ավտոմեքենաներին:

Ինչպես նշել են Aston Martin-ում, հետ կանչված ավտոմեքենաներում կա թերություն, որի պատճառով մի շարք դեպքերում կայանման ռեժիմը կարող է չաշխատել: Սա կարող է հանգեցնել մեքենայի չթույլատրված շարժմանը, օրինակ՝ թեքության վրա ավտոկայանման ժամանակ, եւ հնարավոր ավտովթարի, հայտնել են ընկերությունում:

Բացի այդ, Aston Martin-ը հետ կանչված DB9- ի եւ DBS-ի մոդելներում մարտկոցին միանալու մալուխների հետ կապված անսարքություն է հայտնաբերել, ինչը կարող է հանգեցնել ավտոմեքենաների բռնկմանը:

Ավտոարտադրողը պարտավորվել է անվճար հեռացնել թերությունները: Ավտոմեքենաների վերանորոգումը կսկսվի հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Ընկերությանը հայտնի չեն թերության պատճառով հնարավոր վթարների կամ ստացված վնասվածքների մասին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ