Պուշկին փողոցի նախկին բնակիչները քաղաքապետարանի մոտ են. պահանջում են հանդիպում պաշտոնյաների հետ

175

Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, բողոքի ակցիա են անում Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք «Էդիկ Թախունցը խարդախ, տնաքանդ պաշտոնյա» գրությամբ պաստառներով եկել են քաղաքապետարան եւ հանդիպում են պահանջում քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Խաբված բնակիչների հետ քիչ առաջ հանդիպման իջան ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Անի Սամսոնյանը: Ավագանու անդամները լսեցին քաղաքացիների բողոքն ու խոստացան հնարավորինս սեղմ ժամկետներում ինչ-որ ձեւով օգնել նրանց:

Պուշկին փողոցի նախկին բնակիչները պնդում են, որ իրենց բնակարաններևը քանդել է գործարար Էդիկ Թախունցը՝ խոստանալով փոխհատուցում տալ, բայց առ այսօր ոչինչ չեն ստացել: Նրանց պնդմամբ, չեն վճարում նաեւ իրենց բնակվարձերը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ