Երբ է հարկավոր լվանալ ատամները՝ նախաճաշից առաջ, թե հետո

133

Բերանի խոռոչի հիգիենան ու ատամների մաքրությունն անչափ կարևոր են, սակայն ոչ բոլորը գիտեն, թե երբ է հարկավոր լվանալ ատամները: Այս հարցում մասնագետների կարծիքները տարբեր են լինում: Ոմանք պնդում են, որ ատամները հարկավոր է լվանալ մինչ նախաճաշելը, իսկ մյուսների կարծիքով՝ նախաճաշից հետո:

Հիգենայի տեսանկյունից՝ ատամները ցանկալի է լվանալ մինչ նախաճաշելը, քանի որ գիշերվա ընթացքում մարդու բերանի խոռոչում մեծ քանակությամբ բակտերիաներ են կուտակվում, որոնք կարող են սննդի հետ հայտնվել ստամոքսում ու առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:

Եթե մարդը չունի ատամների կամ լնդերի հետ կապված որևէ խնդիր, ապա սնվելուց հետո ատամները երկրորդ անգամ լվանալու անհրաժեշտություն չկա և բավական է պարզապես ողողել բերանի խոռոչը:

Երեկոյան խորհուրդ է տրվում լվանալ ատամները սնվելուց հետո՝ քնելուց անմիջապես առաջ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ