Սաակաշվիլին հերթական դատական հայցն է ներկայացրել Ուկրաինայի միգրացիոն ծառայության դեմ

323

Կիեւի շրջանի վարչական դատարանում Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության դեմ նոր հայց է ներկայացվել «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից: Այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը:

«Հայցվորը դիմել է դատարան միգրացիոն ծառայության անգործությունը  անօրինական եւ ապօրինի ճանաչելու խնդրանքով բողոքի քննման եւ Միխայիլ Սաակաշվիլիին փախստական կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձ ճանաչելու հարցը օրենքով սահմանված ժամկետներում լուծելու համար փաստաթղթերի ձեւակերպման մերժման  համար»,–նշված է հայտարարության մեջ:

 Հայցվորը խնդրում է դատարանին պարտավորեցնել ծառայությանը բողոքը վերանայել: Այժմ դատարանը քննում է հարցը դատարանի վարույթ ընդունելու հարցը: Միեւնույն ժամանակ Կիեւի վարչական դատարանը քննում է Սաակաշվիլիի մյուս հայցն, որտեղ նա պահանջում է անօրինական ճանաչել եւ Միգրացիոն պետական ծառայության փախստական կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձ ճանաչելու հարցը օրենքով սահմանված ժամկետներում լուծելու համար փաստաթղթերի ձեւակերպման մերժման  համար որոշումը չեղյալ հայտարարել: Հայցի ըստ էության քննությունը տեղի  կունենա 2018 թվականի հունվարի 3-ին:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ