«Ժամանակ». Պաշտոնաթող նախագահը անտո՞ւն է մնալու. Ինչու բյուջեից միջոցներ չեն տրամադրվել

332

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլի 9-ին: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք հուշում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ շարունակելով մնալ իշխանական բուրգի գագաթին:

Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաեւ 2018թ. բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքում չկա հոդված, որով նախատեսվեն ֆինանսական միջոցներ պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու կամ գրասենյակ վարձելու նպատակով:

Ինչո՞ւ բյուջե կազմողները եւ վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հաջորդ տարվա բյուջեում միջոցներ չեն նախատեսել պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու եւ գրասենյակ վարձելու նպատակով:

Գուցե Կարեն Կարապետյանը մտածել է, որ եթե ինքը նման քայլի գնա, ապա դրանով կվիրավորի նախագահ Սերժ Սարգսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ