«Լիվերպուլի» ռեկորդը. 75 միլիոն ֆունտ ստերլինգ՝ պաշտպանի համար

168

«Լիվերպուլը» հաստատել է «Սաութհեմփթնի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը: 26-ամյա ֆուտբոլիստը կդառնա պատմության ամենաթանկ պաշտպանը՝ 75 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է telegraph-ը: Նախորդ ռեկորդը 54 միլիոն ֆունտ էր: Անցած ամռանը «Մանչեսթեր Սիթին» այդքան էր վճարել Կայլ Ուոքերի համար «Տոտենհեմին»:

Վան Դեյկը կդառնա նաեւ պատմության ամենաթանկ հոլանդացի ֆուտբոլիստը: Նրանից առաջ ամենաթանկը Մարկ Օվերմարսն էր, որը 2000 թվականին 40 միլիոն եվրոյով Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա»:

Վան Դեյկը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ կդառնա հունվարի 1-ին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ