Քաղաքապետարանից եկան, առաջարկեցին երեխաներիցս մեկին վաճառեմ. նկուղում բնակվող 14 զավակ ունեցող ընտանիքի հայր

355

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր այցելել է Նոր Նորք համայնքում բնակվող անապահով 14 զավակ ունեցող մի ընտանիքի: Ֆեյսբուքյան իր էջում Զարուհի Փոստանջյանը իր այցը ուղիղ եթեր է հեռարձակել՝ պատմելով, որ ընտանիքը չունի տանիք, բնակվում է նկուղի նման մի վայրում:

14 զավակներից 2-ը ամուսնացած են: Ընտանիքի հայրը՝ ազատամարտիկ է: Ուղիղ եթերից երևում է, որ ընտանիքն ապրում է բետոնապատ մի տարածքում՝ առանց հատակի, սենյակը նման է պահեստի, նրանք չունեն կաhույք, պահարաններ, հագուստը տոպրակներով ու արկղերով շարված է սենյակում:

«Մենք նպաստ էլ չենք ստանում, ո՛չ փարոս ենք ստանում, ո՛չ նպաստ: Մի կերպ ապրում ենք: Դիմել ենք սոցապնախարարին, նա մեզ ասել է, որ համարվում եք ոչ լիարժեք ընտանիք: Ասում են, որ իմ գրանցումը Քաշաթաղում է, Երևանում հաշվառում չունեմ: Պայմաններս վատ էր, չէի կարողանում երեխեքիս յոլա տանել, եկանք Երևան, որ այստեղ աշխատեմ, բայց չի ստացվում, տաքսի եմ քշում, հազիվ յոլա եմ տանում: Որոշ ժամանակ վարձով էինք մնում հենց էս շենքի 7-րդ հարկում, բայց վարձը չտալու պատճառով դուրս եկանք: Մենակ դե ես եմ աշխատում»,- պատմել է ընտանիքի հայրը:

Նա նշել է, որ խնդրել են քաղաքապետարանին իրենց մի փոքր սենյակ տրամադրել, որպեսզի իրենք վարձ չվճարեն, բայց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը ներկայացել է ու, նրա փոխանցմամբ, առաջարկել է վաճառել երեխաներից մեկին: «Առաջարկեց երեխեքից մեկին վաճառեմ մի ֆրանսահայ մեծահարուստ բժշկուհու: Ասեց, արեք, մի մեծահարուստ կին կա, թող ձեր երեխաներից մեկին որդեգրեն, 1 տարվա վարձով փող կարող ա տա»,- պատմել է նա:

Ընտանիքի հայրը ասել է, որ այս տարածքը, որտեղ իրենք ներկայումս ապրում են, ոչ մեկ չի ապրել, իրենք եկել են ու առանց թույլտվության սկսել ապրել այդ «աղբանոցում»:

Զարուհի Փոստանջյանը հետաքրքվել է՝ արդյոք չե՞ն սպառնացել, որ կհանեն այս տարածքից: Ի պատասխան ընտանիքի հայրն ասաց, որ ոստիկանությունը ներկայացել է, ասել է, որ իրեն ժամանակ են տվել մինչև փետրվարի 5-ը, ինչից հետո իրենք պետք է ազատի այն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ