Ինչու մրսածությունից հետո հազը երկար ժամանակ չի անցնում

191

Մրսածությունը սովորաբար ուղեկցվում է հազով, ուստի բուժման ընթացքում մարդիկ փորձում են ազատվել նաև այդ ախտանշանից: Սակայն հաճախ անգամ մրսածությունը բուժելուց հետո հազը դեռ պահպանվում է բավականին երկար ժամանակ:

Սովորաբար նման հազը պայմանավորված է լինում վերին շնչառական ուղիների (քիթըմպան, կոկորդ, ըմպան և շնչափող) բորբոքումով, ուստի նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժիշկ-օտոլարինգոլոգին, որն էլ կգտնի քրոնիկ վարակի օջախն ու կնշանակի տեղային բուժում:

Հարկ է հիշել, որ նման խնդրի դեպքում բուժումը բավական երկարատև է լինում, ուստի դեղամիջոցները պետք է ընդունել երկար ժամանակ և պարբերաբար: Նման դեպքերում ինքնաբուժությունը հակացուցված է, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և դառնալ էլ ավելի լուրջ բարդությունների պատճառ: Բացի այդ, միայն որակավորված մասնագետը կարող է հստակ ախտորոշել խնդիրն ու նշանակել համապատասխան բուժումը:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ