Գիտնականները բացահայտել են շատակերության գլխավոր պատճառները

192

Սասեքսի համալսարանի մասնագետները (Մեծ Բրիտանիա) անվանել են հաճախակի շատակերության հիմնական պատճառները։

Ինչպես հայտնում է The Conversation պարբերականը, շատակերության հանդեպ հակումը որոշում են մի քանի գործոններ, որոնցից առաջինը սննդաբաժնի չափսն է։

Եվս մեկ կարևոր գործոն է հանդիսանում սեղանի վրա կերակուրների բազմազանությունը։ Բրիտանացի դիետոլոգների կարծիքով՝ հագեցածության զգացումն անմիջականորեն կախված է պահից, երբ օրգանիզմը սկսում է ավելի քիչ հաճույք ստանալ գործընթացից։ Եթե սեղանը լի է, մարդն ուտում է սովորականից 4 անգամ շատ։

Բացի այդ, շատակերության վրա ազդում է հեռուստացույց դիտելը կամ սնվելու ընթացքում կարդալը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումն ու մարդկանց վարքը սեղանի շուրջ։

Загрузка...