Ժոզե Մոուրինյոն մտադիր է հեռանալ

278

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամռանը շարունակել աշխատանքն այլ ակումբում: Այս մասին գրում է Daily Mail-ը նշելով, որ պորտուգալացի մասնագետը բավական սառը հարաբերությունների մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հետ:

Ավելին, Մոուրինյոն անհամեմատ ավելի քիչ ժամանակ է անցկացնում Մանչեսթերում և շարունակ մեկնում է Լոնդոն, որտեղ բնակվում է նրա ընտանիքը: Մոուրինյուի պայմանագիրը «Մանչեսթերի» հետ ավարտվում է եկող տարվա ամռանը:

Загрузка...