Արդյունավետ նիհարելու և քաշը պահելու 24 գլխավոր միջոց

284

Այս խորհուրդներին հետևելով՝ դուք կազատվեք ավելորդ քաշից, կկարգավորեք սնունդը և օրգանիզմի առողջ կենսագործունեությունը՝ դրանով իսկ օրգանիզմը մաքրելով շլակներից ու տոքսիններից: Ձեր կառուցվածքը կախված է օրգանիզմի մաքրման աստիճանից:

1. Ամեն օր 2 լիտր ջուր խմեք: Սա հասուն մարդու համար մինիմալ քանակն է:

2. Ալկոհոլ թույլատրվում է միայն կարմիր չոր գինու տեսքով՝ ընդամենը մեկ գավաթ:

3. Արթնանալուց անմիջապես հետո՝ քաղցած փորին, խմեք մեկ բաժակ ջուր:
Նախաճաշել կարելի է դրանից կես ժամ հետո:

4. Ճաշից 30 րոպե առաջ ջուր խմեք: Անմիջապես ուտելուց հետո ջուր խմել չի կարելի: Ջուր կարելի է խմել ուտելուց միայն 40 րոպե հետո:

5. Ընթրիքը պետք է լինի քնից առնվազն 3 ժամ առաջ: Ջուր խմել կարելի է օրվա ցանկացած ժամի:

6. Սուրճն ու թեյը խմեք առանց շաքարի և այլ հավելումների:

7. Ամենօրյա սնունդը պետք է բաղկացած լինի օրական 6-7 անգամ՝ փոքր չափաբաժիններից: Այսպիսով օրգանիզմը չի միացնում պահեստավորման ռեժիմը՝ սկսելով կուտակել ճարպը:

8. Սպորտով զբաղվեք: Դրանով դուք կարագացնեք ձեր օրգանիզմի նյութափոխանակությունը: Մարմնամարզությանը, առավոտյան վազքին կամ ձգումներին մի փոքր ժամանակ հատկացրեք:

9. Սահմանափակեք խաղողի և բանանի գործածությունը: Այդ մրգերը բարձր կալորիականություն ունեն:

10. Սննդակարգի մեջ կարտոֆիլ կարող եք ներառել միայն շաբաթը 2 անգամ: Այն պետք է խաշած կամ ջեռոցում եփված լինի:

11. Սովորություն դարձրեք շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր հայտարարելը:

12. Ձեր մարզումները պլանավորեք ժամը 18:00-ին, քանի որ այդ ժամին սիրտ-անոթային համակարգի ակտիվությունը հասնում է գագաթնակետին:

13. Սպորտով պետք է զբաղվել 17։00-20։00-ի սահմաններում:

14. Ապուրը, արգանակը, խաշած ոչ յուղոտ միսը, մրգերն ու բանջարեղենը գերազանց յուրացվում են ճաշի ժամին:

15. Կեսօրվա համար լավագույն ընտրությունը յոգուրտները, կեֆիրը, մածունը, մրգերը, սալաթներն ու խաշած միսն են:

16. Նախաճաշը շատ կարևոր է: Բաց մի թողեք այն:

17. Ընթրիքը բաղկացած պետք է լինի ոչ բարդ աղցաններից, կաթնաշոռից, շոգեխաշած բանջարեղենից կամ յոգուրտից:

18. Հրաժարվեք տապակած սննդից:

19. Ձեր սննդակարգ մրգեր ներառեք միայն օրվա առաջին կեսին:

20. Աղցանների համար օգտագործեք թթվասեր կամ մածուն, ծայրահեղ դեպքում՝ ձեթ: Վերջնականապես հրաժարվեք մայոնեզից:

21. Պետք չէ ալյուր պարունակող մթերքները և մսամթերքն ամբողջությամբ բացառել՝ դեպրեսիայից և նյարդային ծայրահեղ վիճակներից խուսափելու համար:

22. Սննդի մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը: Սովորեք սնվել փոքր չափաբաժիններով, օրական 5-6 անգամ:

23. Բացառեք կիսաֆաբրիկատների գործածությունը: Արևածաղկի սերմերը, ընկուզեղենը, չիպսերը ոչ մի օգուտ չեն տալիս: Քաղցր ջուր նույնպես ձեր սննդակարգում չպետք է ներառված լինի, հատկապես, եթե դուք ուզում եք նիհարել:
Ձեզ թույլ տվեք միայն մի փոքր կտոր սև դառը շոկոլադ ուտել օրվա առաջին կեսին:

24. Ձեռք բերեք փոքր չափսի ափսե և թեյի գդալով ուտելու սովորություն ձևավորեք: 7 օր հետո ձեր ստամոքսը կփոքրանա, այդպիսով նաև սննդի ծավալը կքչանա:

Նիհարելու համար բավական է հետևել այս խորհուրդների կեսին անգամ: Ամբողջությամբ և միանգամից ողջ ռեժիմն ու սովորությունները փոխելը բոլորովին էլ հեշտ բան չէ: Այդ պատճառով աստիճանաբար փոխեք ձեր կենսակերպը: Ձեր օրվա ռեժիմի փոփոխություններն անպայման բարերար ազդեցություն կգործեն ձեր օրգանիզմի և նրա առողջության վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Загрузка...