Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է 2017-ի լավագույն ֆրանսիացի մարզիչ France Football-ի վարկածով:
Երկրորդ տեղում է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը՚ Եռյակում է նաեւ «Լիոնի» գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզյոն:
«Ես լավ եմ պատրաստվել գլխավոր մարզիչի աշխատանքին, չեմ շտապել: Ես կարողացել եմ արձագանքել եւ շտկել սխալ ընթացքը»,- 45-ամյա Զիդանի խոսքը մեջբերում է France Football-ը:
Այս մրցանակին նա արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: Անցած տարի Արքայական ակումբը Զիդանի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր:
Загрузка...