Ֆիլիպե Կոուտինյո. Հուսով եմ՝ «Լիվերպուլի» երկրպագուները կհասկանան ինձ

168

«Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ անգլիական ակումբը միշտ կմնա իր սրտում:

«Երբ տեղափոխվեցի «Լիվերպուլ», այնտեղ ջերմ ընդունեցին ինձ ու ընտանիքիս: Խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս զգում էի ակումբի ու երկրպագուների աջակցություն: Ես գիտեի «Լիվերպուլի» մեծությունն ու պատմությունը: Շատ բան եմ սովորել այս տարիներին:

Հեռացա «Լիվերպուլից», քանի որ «Բարսելոնան» երազանք է: Այդպես միշտ եղել էր նաեւ «Լիվերպուլում»: Ես այդ ակումբին տվեցի կյանքիս 5 տարիները: Ֆուտբոլիստի կարիերան անվերջ չէ, իսկ «Բարսելոնայում» խաղալը հրաշալի է:

Հուսով եմ՝ երկրպագուները կհասկանան ինձ: Իմ ընտրությունը չի նվազեցնում նրանց կարեւորությունն ինձ համար: Դա չի խոսում այն մասին, որ ես թերագնահատում եմ «Լիվերպուլը»: Այդ ակումբը միշտ կմնա իմ սրտում: Թիմին ու Յուրգեն Կլոպին հաջողություն եմ մաղթում այս մրցաշրջանում: Դա հրաշալի թիմ է, որն ավելի լավն է դառնում»,- Ինստագրամում գրել է Կոուտինյոն:

:

Загрузка...