Կոուտինյոն հանդիպել է նոր թիմակիցների հետ եւ սկսել վերականգնողական փուլը

168

«Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն հունվարի 9-ին այցելել է կատալոնական ակումբի մարզաբազա, հանդիպել նոր թիմակիցների հետ, զրուցել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ: Այժմ նա անհատական ծրագրով կանցնի 20-օրյա վերականգնողական փուլ, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոյի շնորհանդեսը «Բարսելոնայում» տեղի է ունեցել հունվարի 8-ին, նա ստացել է 14 համարի խաղաշապիկ: 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5.5 տարվա պայմանագիր: Ազդրի վնասվածքի պատճառով Կոուտինյոն չի խաղա երեք շաբաթ:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» Կոուտինյոյի համար «Լիվերպուլին» կվճարի 145 միլիոն ֆունտ ստերլինգ: 2013 թվականին նա «Ինտերից» «Լիվերպուլ» տեղափոխվել էր 8.5 միլիոն ֆունտով:

Загрузка...