13 C
Yerevan
Հայկ Մարությանը՝ «Սուպեր մամա 2» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի մասին

Հայկ Մարությանը՝ «Սուպեր մամա 2» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի մասին

566

«Սուպեր մամա 2» կատակերգության գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ եւ օգնություն առաջարկում:

Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաեւ մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին: Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում եւ սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, եւ ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:

Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին»  ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես եւ բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի, քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը իսպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»:

 

Загрузка...