«Ինտեր»-ն ուզում է վարձակալության սկզբունքով ձեռք բերել Մխիթարյանին. La Gazzette Dello Sport

260

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ իտալական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

La Gazzette Dello Sport-ը գրում է, որ Միլանի «Ինտեր»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը Հենրիխ Մխիթարյանն է: «Ինտեր»-ը ցանկություն ունի կես տարով վարձակալել Մխիթարյանին, քանի որ չի կարող գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Загрузка...