Բողոքի երթերը չեն կարող հակակշիռ լինել գնաճի տեմպերին

311

2018 թվականի առաջին օրերից ծավալվող համատարած թանկացումները սպառնում են իրնց սոցիալական լուրջ հետևանքներով, և կառավարությանը պետք է ստիպել գնաճը դադարեցնելու հարցում արդյունավետ քայլերի գնալ: Ո՞րն է ճիշտ ճանապարհը։ Տրամաբանությունը ենթադրում է, որ օրենսդրական փոփոխություններն ու դրույթները, երբ դրանք ՀՀ Օրենսդիր մրմնում դեռևս գտնվում էին քննարկման փուլում, կամ պետք էր ուղղակի դեմ քվեարկելով օրենքի ուժ չստանային կամ համապատասխան մասնագետ-պատգամավորների միջոցով վերամշակվեր օրենսդրական դրույթները՝ հիմք ընդունելով այն, թե ինչի հաշվին է կարելի է դրա դեմն առնել՝ աշխատավար, կենսաթոշակ բարձրացնելով, թե հարկային պարտավորությունների թեթևացումով։
Օրենսդրական ուժերից «Ելք» դաշինքը այս օրերին մի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե հունվարի 19-ին Երևանում անցկացվելու է բողոքի երթ՝ ուղղված հունվարի 1-ից սկսված թանկացումների դեմ՝ հորդորելով ամենքին միանալ բողոքին։ Հարց է առաջանում, թե որտեղ էին մնացյալ քաղաքական ուժերի, այդ թվում և «Ելքի» անդամները, երբ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները խոսում էին առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հետևանքների մասին, որոնք անմիջականորեն կարող էին ազդել ոչ միայն ՀՀ քաղաքացու սոցիալ-կենցաղային կյանքի վրա, այլև՝ լրջագույն հարվա հասցնել գյուղատնտեսությանը ու ոչ միայն։ Երթին մասնակցելը ոչ մի կերպ չի կարող հակակշիռը լինել գնաճի տեմպերին։ Այստեղ անհրաժեշտ են օրենսդրական կարգավորուներ՝ այն էլ տնտեսական բովանդակությամբ վերլուծությունների արդյունքում, ինչը ամիսներ առաջ մասնագիտական խորը վերլուծությամբ ու քաղաքական մտահոգությամբ ներկայացվում էր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից։ Հետևաբար՝ ընդդիմությունը միսանական պետք է լիներ հենց այս փուլում, որովհետև արագ թափով տեղի ունեցող գնաճը սանձհարելու համար անհրաժեշտ է ոչ թե տեղային ներարկում, ինչն առաջարկվում է ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից՝ երթի դուրս գալու ճանապարհով, այլ օրենսդրական միջամտություն՝ խնդիրը հիմնովին լուծելու և ոլորտը կարգավորելու համար։

Загрузка...