Ի՞նչ պատճառով են հայկական բանտերում մարդիկ մահանում. Վիճակագրություն

185

2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17:  Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և ներկայացնում վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝

N 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 15.12.2017թ.
1. Մահվան դեպքերի թիվը 37 32 28 19 38 28 29 17
2. Հիվանդության պատճառով 32 26 25 17 34 24 22 14
Загрузка...