Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին

311

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում եւ Ռուսաստանում իր դեսպաններին: Այս քայլով Թուրքիան բողոք է արտահայտում սիրիական բանակի կողմից Իդլիբի շրջանի չեզոք գոտին խախտելու դեմ: Այս մասին հայտնում է  Daily Sabah թերթը՝ հղում անելով նախարարությանը:

Թերթի փոխանցմամբ, Թուրքիան դիմելու է մի շարք քաղաքական գործիչների՝ Սիրիայի կողմից սահմանների խախտումը դադարեցնելու միջնորդությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական կառավարական զորքերը՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով պարբերաբար խախտում են սահմանները Իդլիբի կողմից:

Загрузка...