Սիմեոնե. «Ռեալն» աշխարհի լավագույն թիմն է

235

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» հասցեին:

«Ռեալը» մնում է աշխարհի լավագույն թիմը: Նրանք հաղթել են բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել են: Այդ պատճառով նրանց համարում եմ լավագույնը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 32 միավորով չորրորդ տեղում է եւ 16 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»: Երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» ունի 39 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան»՝ 37:

Загрузка...