Դոլարն ու եվրոն շարունակում են թուլանալ

274

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 484.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.65 դրամ (նվազել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 654.02 դրամ (նվազել է 2.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.51 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.8 դրամ, պլատին՝ 15,133.11 դրամ, ոսկի՝ 20,432.03 դրամ։

Հունվարի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...