Որ դեպքում է մաստակը վնասակար ատամնալիցքի համար

171

Առողջ ու գեղեցիկ ատամներ ունենալու համար հարկավոր է ոչ միայն հետևել բերանի խոռոչի ու ատամների հիգիենային, այլև անել դա ճիշտ և էլ ավելի մեծ վնաս չհասցնել: Սակայն մարդիկ ոչ միշտ են հաշվի առնում, որ այս կամ այն գործողությունը, որը համարվում է առողջարար մեկի համար, կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել մյուսի մոտ:

Օրինակ՝ շատերն են սիրում մաստակ ծամել, սակայն քչերը գիտեն, որ այդ սովորությունը կարող է վնասել ատամնալիցքը: Հարկ է հիշել, որ մաստակը ստեղծվել է ուտելուց հետո շնչառությունը թարմացնելու և սննդի մնացորդները հեռացնելու համար, ուստի այն հարկավոր է ծամել ընդամենը 5 րոպե:

Չափազանց երկար ժամանակ մաստակ ծամելը կարող է վնասել ատամնալիցքը՝ հատկապես, եթե այն անորակ է և լավ տեղադրված չէ: Առհասարակ՝ անորակ ատամնալիցքը կարող է վնասվել անգամ հասարակ սննդից: Այս դեպքում հատկապես վտանգավոր են իրիս կոնֆետները, որոնք չափազանց կպչուն են: Սակայն եթե ատամնալիցքը ճիշտ է տեղադրված և որակյալ է, ապա այն չեն վնասի ո՛չ մաստակը (մի քանի րոպե ծամելու դեպքում), ո՛չ կպչուն կոնֆետները:

Երկար չօգտագործելու դեպքում մաստակը բացասաբար չի ազդի նաև ատամների էմալի վրա: Ավելին՝ այն անգամ օգտակար կլինի էմալի համար, քանի որ դրանում պարունակվող քաղցրացուցիչները կամ շաքարը խթանում են թքի արտադրությունը, իսկ թուքը, ինչպես հայտնի է, պարունակում է շատ կարևոր հանքանյութեր, որոնք վերականգնում են ատամների էմալը:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Загрузка...