Անչելոտին համաձայնել է գլխավորել «Արսենալը»

236

Իտալական «Միլանի», Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համաձայնել է այս մրցաշրջանի վերջում գլխավորել Լոնդոնի «Արսենալը»։

Corriere dello Sport-ի համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր է հրաժեշտ տալ 1996-ից թիմը գլխավորող Արսեն Վենգերին, եւ իտալացի մասնագետը պետք է զբաղեցնի նրա տեղը։

Սպասվում է, որ «Արսենալում» Կարլո Անչելոտիի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ իտալացին «Բավարիայից» հեռացվել էր 2017-ի սեպտեմբերի վերջնամասում եւ մինչեւ օրս գործազուրկ է։ Անգլիայում նա 2009-2011-ը գլխավորել է Լոնդոնի «Չելսին»։

Загрузка...