Սաակաշվիլին հրաժարվել է «Միխոմայդանից»

60

«Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի փոփոխությունների պահանջով հետագա ակցիաների անցկացման համար անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել մյուս ընդդմադիր շարժումների հետ, որոնք նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնեն այս գործընթացի համար, հայտնում է ուկրաինական News One-ը:

«Հիմա մարդիկ հարցնում են՝ ե՞րբ են լինելու հաջորդ ակցիաները: Ես կարծում եմ, որ առայժմ ակցիաների ծրագրումից առաջ պետք է խորհրդակցել մյուս ընդդիմադիրների հետ, որ չասեն, թե սա «Միխոմայդան» է, «Սաակաշվիլիի կողմնակիցներ»: Մենք նվազագույնը պետք է շանս տանք մյուս ընդդիմադիր խմբերին պատասխպանատվություն ստանձնելու»,- ասել է Սաակաշվիլին:

Նա հավելել է, որ պետք է շարունակել նոր մարդկանց որոնումները, որոնք պատրաստ են գնալ համակարգի դեմ: Եվ այս նպատակով նա պատրաստվում է վերականգնել Ուկրաինայի շրջաններով շրջագայությունները:

Загрузка...