Նեյմարը պատմել է, թե ինչու է գոլից հետո խաղակոշիկը դրել գլխին

104

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բացատրել է, թե ինչու է «Ամյենի» դեմ Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում խփած գոլը տոնել յուրօրինակ ոճով։

11 մետրանոց հարվածն անվրեպ իրացնելուց հետո 25-ամյա բրազիլացին հանել էր խաղակոշիկը եւ դրել գլխին։ Այդ կերպ նա շնորհավորել է իր ընկեր Ժոաու Սելսո Մորաեսի ծննդյան տարեդարձը։