Հարսանեկան 6 նվեր, որոնք զայրացնում են նորապսակներին

137

Սպասք

Վերջերս մեր նորապսակները, հետեւելով արեւմտյան ողջամիտ օրինակին, սկսել են հարսանիքից առաջ կազմել այն նվերների ցանկը, որոնք հաճելի կլիներ ստանալ: Բայց կազմես, չկազմես՝ միշտ էլ գտնվում է մի էնտուզիաստ, որը որոշում է իր սուրճի բաժակների հավաքածուն նվիրել։

Ապակե կամ էլ կերամիկական ափսեներ ու բաժակներ, տապակներ ու տարաներ եւ նույնիսկ արծաթազօծ սպասք. նայելով այս ընծաների պահեստին՝ ակամա մտածում ես. իսկ ինչպե՞ս էին այդ խեղճ նորապսակները մինչ այդ որեւէ բան ուտում:

Նկարներ

Հյուրերը սովորաբար դեմ չեն նորապսակներին հաղորդակից դարձնել գեղեցկությանը, ու այդ նպատակների համար ամենից հարմար են արվեստի ստեղծագործությունները: Եթե այդ նվերը մատուցվում է բոհեմային հարսանիքի ժամանակ, իսկ նորապսակներն էլ դեմ չեն, այդ դեպքում, իհարկե, ամեն ինչ կարգին է: Այլ հարց է, որ սովորաբար նորապսակներին նվիրում են ձիերի, կարապների նկարներ ու գարնանային բնապատկերներ՝ խոշոր ու ծանր շրջանակներով, իսկ հարսանիքից հետո խեղճ նորապսակները չեն հասկանում, թե այդ երկումետրանոց կտավը ինչպես տեղավորեն իրենց մեկսենյականոց բնակարանում:

Իսկ ժամանակակից տեխնոլոգիաներն առհասարակ մեծ ազատություն են տալիս: Հիմա կասկածելի նմանության դիմանկարի փոխարեն երիտասարդները կարող են ստանալ, օրինակ, ապակե սլայդ կամ էլ 12 տարվա օրացույց՝ իրենց համատեղ լուսանկարով:

Ջահեր, ծաղկամաններ ու մոմակալներ

Այս հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Նկարը կամ էլ օրացույցը, որոնք ափսոսում ես դեն գցել՝ հյուրերին չվիրավորելու համար, կարող ես գոնե փաթաթել ու դնել մի հեռավոր անկյունում: Իսկ մեծ դեկորների հետ այդպես հնարավոր չէ վարվել: Բայց ամենավատն այն է, որ արարողությանը ներկայանալով մարդու հասակի կեսին հասնող մոմակալով կամ էլ ծաղկամանով, հյուրերն անկեղծորեն ուզում են նորապսակներին ցույց տալ, թե ինչքան են ջանացել նրանց համար: Եվ ի՞նչ պետք է այդ իրավիճակում անեն փեսացուն կամ էլ հարսնացուն: Գուցե ընդամենը գրկեն մոմակալն ու լացեն:

Կենցաղային տեխնիկա

Այս ավանդույթի արմատները սկիզբ են առնում 1990-ականների սկզբից, երբ զույգն իր կենցաղը սկսում էր զրոյից ու շատ էր զգում ցանկացած տեխնիկայի կարիք՝ փոշեկուլից սկսած՝ մինչեւ հեռուստացույց: Իսկ ժամանակակից նորապսակները վաղուց ամեն ինչ ունեն, մանավանդ եթե նրանք հարսանիքից առաջ են սկսել միասին ապրել:

Այլ հարց է, երբ կենցաղային տեխնիկայի նկատմամբ հյուրերը կրեատիվ մոտեցում են ցուցաբերում: Ի՞նչ կասես, եթե քեզ հարսանիքիդ նվիրենք արդուկ՝ շոգեքարշի նման ոճային դիզայնով: Զուգահեռաբար ակնարկում ես, որ այդ հարստությունը՝ այսինքն կենցաղը, հիմա նորապսակները ստիպված են լինելու ամբողջ կյանքում իրենց ուսերին կրել:

Անկողնային պարագաներ

Նման նվերին ի պատասխան՝ նորապսակներն, ամենայն հավանականությամբ, լարված կժպտան ու կասեն, որ հիմա իրենք ամբողջ կյանքում ապահովված կլինեն անկողնային պարագաներով: Բայց իրականում փեսայի ու հարսնացուի ճաշակն այդքան էլ հեշտ չէ կռահել ու շատ ավելի լավ կլինի, եթե առհասարակ չփորձեք էլ: Նախ՝ հյուրերը հաճախ են սխալվում չափսերի հարցում՝ նվիրում են երկտեղանոց սպիտակեղեն, իսկ զույգը, ենթադրենք, քնում է մեկտեղանոց մահճակալների վրա՝ տարբեր ծածկոցներով (ու ճիշտ էլ անում է, եթե նրանց այդպես հարմար է): Եվ հետո՝ սկզբունքային մինիմալիստներին շքեղ ծաղկավոր ծածկոց նվիրելը նշանակում է նրանց հավերժ անհարմար դրության մեջ դնել՝ ի՞նչ պետք է նրանք անեն այդ հարստությունը:

Ծաղիկներ

Եթե ամուսնացած չես, դժվար թե հասկանաս, թե ինչ վատ բան կա հարսանեկան ծաղկեփնջերի մեջ: Ի վերջ, բնական ծաղիկները ոչ մեկի ոչ տրամադրությունն են փչացնում, ոչ էլ ինտերիերը: Իսկ, ահա, նոր ամուսնացածներն իրենց ամուսնական կյանքի առաջին շաբաթվա վերջում սկսում են լռելյայն ատել մոլորակի բոլոր բույսերը: Հանդիսությունից հետո ծաղկեփնջերը երիտասարդ զույգի հետ միասին նրանց տուն են ուղարկում:

Ու եթե նորապսակները ապրում են ոչ մեծ բնակարանում, մոտակա օրերին նրանք ստիպված են լինելու շատ զգույշ շարժվել, որպեսզի պատահաբար չգցեն ծաղկամանները, դույլերն ու բաժակները, որոնց մեջ մի ամբողջ ծաղկանոց է տեղավորվել:

Հետո նորապսակները սկսում են ազատվել թոռոմած ծաղկեփնջերից, անընդհատ սրբել հատակի վրա կեղտոտ ջրերից մնացած հետքը ու բաժանել հարեւաններից պարտքով վերցված ծաղկամանները: Ի դեպ, էկոլոգիապես գիտակից որոշ հարսնացուներ խնդրում են իրենց հարսանիքին ծաղիկ չնվիրել: Քանի որ ծաղկեփնջերը ոչ միայն թանկ են ու անիմաստ, այլեւ անպատասխանատու՝ բնության հանդեպ:

Загрузка...