Մասնագետները WhatsApp-ի խմբակային զրույցներին գաղտնի միանալու միջոց են հայտնաբերել

105

Գերմանացի կոդավորողները խոցելի տեղեր են հայտնաբերել WhatsApp հավելվածում, որոնց օգնությամբ հնարավոր է հասանելիություն ձեռք բերել խմբակային զրույցներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է փորձագետների խմբի հաշվետվության մեջ:

Ռուհրի համալսարանի մասնագետների խոսքով՝ հավելվածում առկա թերությունները չարագործներին թույլ են տալիս WhatsApp-ի խմբերում մարդկանց ավելացնել կամ ինքնուրույն խմբակային զրույցի անդամ դառնալ: Նա, ով վերահսկում է հավելվածի սերվերը կամ գիտի՝ ինչպես կոտրել հավելվածի կոդավորումը, կարող է ամբողջական վերահսկողություն ստանալ խմբի նկատմամբ:

Մասնագետներից մեկի տվյալներով՝ չարագործը կարող է առանձնացնել հաղորդագրությունները, այնուհետև կառավարել դրանց ուղարկումն ու ստացումը: Խմբերում, որոնք մի քանի ադմինիստրատորներ ունեն, կոտրված սերվերի միջոցով հնարավոր է կեղծ հաղորդագրություններ տարածել և օգտատերերին խառնաշփոթի մեջ գցել:

 

Загрузка...