Պուտինի վստահված անձանց շարքում 2 հայուհի կա. ովքեր են նրանք

500

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի 259 վստահված անձի:

Ինչպես հայտնում է Ria Novosti գործակալությունը` նրանց շարքում են ռուսաստանաբնակ սուսերամարտուհի, Օլիմպիական երկակի չեմպիոն Յանա Եգորյանն ու Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ռուսական օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուն իրավունք ունի նշանակել մինչև 600 վստահված անձ: В

Նշենք, որ վստահված անձանց ցուցակում են հայտնվել նաև Ալեքսանդր Մասլյակովը, Միխայիլ Պիոտրովսկին, Վլադիմիր Ուրինը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Յակուբովիչը, Լև Լեշչենկոն, Դիանա Գուրցկայան, Իգոր Բուտմանը, Իգոր Կրուտոյը, Պոլինա Գագարինան, Միխայիլ Բոյարսկին, այլք:

Загрузка...