Հյուսիսային Կորեան կարող է դիմակայել անգամ հարյուրամյա պատժամիջոցներին. Կիմ Չեն Ըն

179

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) դժվարություններ չի ունենա, նույնիսկ եթե «թշնամիները 10 եւ 100 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառեն մեր դեմ»: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ ելույթ ունենալով երկրի Գիտությունների պետական ակադեմիայի գիտնականների առջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դաժան փորձությունների պայմաններում Կորեայի հեղափոխության հաղթանակների գաղտնիքներից մեկն այն է, որ մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը: Անկախ ազգային տնտեսության, գիտատեխնիկական անձնակազմի եւ նրանց լուսավոր գլուխների շնորհիվ մենք դժվարություններ չենք ունենա, նույնիսկ եթե թշնամիները 10 եւ 100 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառեն մեր դեմ»,- նշել է Կիմ Չեն Ընը:

Загрузка...